կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով փլուզվել է մոտ 118 հազար շենք

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով փլուզվել է մոտ 118 հազար շենք

Թուրքիայում երկրաշարժից տուժած շրջաններում գրեթե 118 հազար շենք փլուզվել է, մեծ վնաս կրել կամ հասել այն իրավիճակին, որ ենթակա է քանդման:

Այս մասին հայտնում է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը:

Նրա խոսքով՝  երկրաշարժից տուժած 11 նահանգներում ստուգվել է 925 հազար շենք։

«Դրանցից մոտ 118 հազարը կա՛մ փլուզվել է, կա՛մ մեծ վնաս է կրել, կա՛մ ենթակա է անհապաղ քանդման»,- ասել է նա:

  • Կիսվել: