Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևմտյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են երկրի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ Ստամբուլում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Ստամբուլի արևմտյան մասում ցնցումները զգացվել են մոտավորապես 20-30 վայրկյան։
Ըստ Թուրքիայի աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.7 մագնիտուդ, էպիկենտրոնը՝ Սև ծովում՝ Ստամբուլի օդանավակայանի մոտակայքում։
Էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր խորության վրա։


