Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում խոշոր ահաբեկչություն պատրաստող օտարերկրացու
Թուրքիայում ձերբակալել են օտարերկրացու, որը պատրաստվում էր խոշոր ահաբեկչություն իրականացնել Ստամբուլում։ Տեղեկությունը հայտնում է Milliyet թերթը:
Պարբերականի տվյալներով՝ ահաբեկչին ձերբակալել են Բախչելիևլեր շրջանում հատուկ գործողության ընթացքում։
Հանցագործի մոտ հայտնաբերվել է չգրանցված երկու ատրճանակ, դրանց լիքը փամփշտակալ, ինչպես նաև պայթուցիկ: Զինյալի ազգությունը չի նշվում։