ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում բնակվող ռուսների թիվը կտրուկ նվազել է

Թուրքիայում բնակվող ռուսների թիվը կտրուկ նվազել է

Թուրքիայում կացության իրավունք ունեցող ռուսների թիվը դեկտեմբերի 7-ի դրությամբ 2023 թվականի հունվարի համեմատ նվազել է 34 տոկոսով՝ հասնելով 101 հազարի, գրում է ermenihaber.am-ը:

Այս մասին հայտնում է Թուրքիայի միգրացիոն վարչությունը: Ըստ վարչության տվյալների՝ 53 հազար ռուս լքել է երկիրը։

Հունվարին Թուրքիայում բնակվել է ավելի քան 154 հազար կացության իրավունք ունեցող ռուսաստանցի։

Ընդհանուր առմամբ Թուրքիայում նոյեմբերի սկզբի դրությամբ կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների թիվը նոյեմբերի սկզբին կազմում էր 1 մլն 111 հազար։ Նրանց մեծ մասը գրանցված էր Ստամբուլում։

  • Կիսվել: