կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխանության աջակիցների միջև

Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխանության աջակիցների միջև

Թուրքիայում մայիսի 14-ին՝ ժամը 08։00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

Սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում է ծեծկռտուք։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

 

Խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում։

Haber Global-ի փոխանցմամբ՝ փայտերով և քարերով կռիվ է տեղի ունեցել Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։

 

 

  • Կիսվել: