շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել, հայտնում է T24 թերթը։

«Անկարա-Նիգդե ավտոճանապարհին վարորդի մեղքով կառավարումը կորցրած մարդատար ավտոբուսը շրջվել է ձորը։ Վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 36 մարդ, որից 6-ը` ծանր»,–գրում է հրատարակությունը։

Հաղորդումը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, բժշկական և հրշեջ խմբեր։

Տուժած ուղեւորներից մեկն ասել է, որ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին։

Ձեռնարկվել է հետաքննություն՝ վթարի հետևանքով զոհված երկու անձանց ինքնությունը պարզելու համար։

  • Կիսվել: