հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է

Թուրքիայի ընտրատեղամասերում քվեարկությունն ավարտվել է

Թուրքիայում ավարտվել է նախագահի և խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 17։00-ին։
 
Հանրապետությունում և արտերկրում տեղադրված է եղել 191884 քվեատուփ։ Քվեարկության ավարտից հետո նախ կհաշվարկվեն նախագահի թեկնածուներին տրված ձայները։
 
Հիշեցնենք, որ Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է թեկնածությունից հրաժարվելու մասին։
 
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին պաշտոնաթերթում։

  • Կիսվել: