ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքեր

Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքեր

Թուրքիայում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքեր, տեղեկացնում է artigercek.com-ը:

Համաձայն թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ արգելափակվել են, մասնավորապես, ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքերը:

Հաղորդվում է, որ Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է ՛՛Արգելափակված երկիր (Հայաստան)՛՛ գրությունը:

 

 

  • Կիսվել: