երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա։ Այս մասին հայ համայնքին եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիայի հողերն իրենց մշակույթով և մարդկային ռեսուրսներով, այսօր երաշխավորված են և թույլ չենք տա, որ հայկական ծագումով որևէ քաղաքացի մարգինալացվի, դուրս մնա հասարակությունից կամ իրենց հայրենիքում զգա երկրորդ կարգի: Կարևոր է գնահատել պատմական իրադարձությունները բանականության, խղճի և պատմական գիտության դիրքերից՝ չտրվելով արմատական ​​դիսկուրսներին, մարգինալացմանը և ատելության խոսքին»,-ասել է նա:

Նա նաև հավելել է, որ «հարգանքով է հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում զոհված Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և ցավակցում նրանց թոռներին»։

  • Կիսվել: