ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Թուրքիայում անտառային հրդեհները հնգապատկվել են

Թուրքիայում անտառային հրդեհները հնգապատկվել են

Եվրամության (ԵՄ) «Copernicus» տիեզերքի մշտադիտարկման համակարգի միջոցով արված չափումների համաձայն՝ 2024-ի գարունը եղել է Թուրքիայում բոլոր ժամանակներում գրանցված ամենաշոգ սեզոնը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ դրան զուգահեռ աճել են նաև անտառային հրդեհների դեպքերը:

 Ըստ Թուրքիայի անտառային գլխավոր վարչության տվյալների՝ 2024-ի հունիսի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ 5 անգամ ավելի շատ են եղել անտառային հրդեհները:

Եթե 2023-ի հունիսի նշված ժամանակահատվածում գրանցվել է 84 անտառային հրդեհ, ապա 2024-ի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 399-ի: 

  • Կիսվել: