շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 600 քաղաքացի

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 600 քաղաքացի

Հուլիսի 27-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Օդեմիշ, Թորբալը և Քընըք շրջանների անտառածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել, հայտնում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ շուրջ 9 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում բոլոր շրջաններում բռնկված հրդեհները մարվել են: Այսօրվա դրությամբ հրդեհների մեկուսացման աշխատանքները դեռևս շարունակվում են:

Այնուամենայնիվ, Իզմիրի տեղական իշխանությունները, հրդեհի բռնկման բաձր վտանգի առկայությունը հաշվի առնելով, որոշում են կայացրել տարհանել Քընըք շրջանիի 3 թաղամասի 600 բնակչի:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել 1 հրշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, 17 ջրցան և 10 ջրամատակարարման մեքենա, 2 հողափոր (Էքսկավատոր)։

Նշենք, որ հուլիսին ընդհանուր առմամբ Թուրքիայի ավելի քան 40 նահանգում եղել են անտառային հրդեհներ։

 

  • Կիսվել: