երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել

Թուրքիայում անտառային հրդեհներ են բռնկվել

Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում շրջանի անտառներում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնի է՝ այս տարածքում է գտնվում Բոդրում հանգստավայրը, հայտնում է NTV-ը:

Նշվում է, որ հրդեհի մարումը օդից եւ գետնից շարունակվում է։ Հրդեհը սկսվել է անհայտ պատճառով, իսկ տարածման պատճառը  քամին է:

Հաղորդվում է նաև, որ, ըստ Անտառտնտեսության գլխավոր վարչության տվյալների, հրդեհի վայր է ուղարկվել 7 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 20 ջրցան եւ 3 բուլդոզեր։ Սկսվել է հրդեհի պատճառների հետաքննություն:

 

  • Կիսվել: