ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է չայցելել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է չայցելել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնող հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար։ Մասնավորապես խորհուրդ է տրվել չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ և ցուցաբերել զգուշություն, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության համաձայն, Թուրքիայի համար ճանապարհորդական նախազգուշացումը մնում է 2-րդ մակարդակի, բայց հորդրովում է զգույշ լինել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ նախազգուշացման մակարդակը բարձրացվել է մինչև 4-րդ մակարդակ։ Բացի այդ՝ Պետդեպարտամենտը հրահանգել է Ադանայի հյուպատոսությունից տարհանել երկրորդական պարտականություններ իրականացնող աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։

 

  • Կիսվել: