երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Չանաքքալե նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են Թուրքիայի Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունից:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Բեյփինար գյուղի մոտակայքում՝ մոտ 7 կմ խորությամբ:

Ըստ ԶԼՄ-ների՝ ցնցումները զգացվել են նաև Թեքիրդաղի և Ստամբուլի նահանգներում։

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

  • Կիսվել: