հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թուրքիայում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Օթլուքբելի շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել, հայտնում է  Ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է մայիսի 26-ին` տեղական ժամանակով 00։26-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.34կմ խորության վրա։ 

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 4․3 բալ։ 

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ 

  • Կիսվել: