չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ

Ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ

Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող երեխաներից 2-ը շարունակում են անգիտակից վիճակում լինել։

«7 և 10 տարեկան աղջիկները շարունակում են վերակենդանացման բաժանմունքում գտնվել, դեռ նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր ու շարունակում են անգիտակից լինել։ 13–ամյա աղջկա մոտ էլ նկատվում է դրական դինամիկա, մի քանի օր առաջ վիճակը ծանր էր, այսօր արդեն կարող ենք ասել, որ գնահատվում է միջին ծանրության»,– ասել է Սարգսյանը։

Երեխաներից ամենափոքրը` 11 ամսական աղջնակը, գտնվում է «Ուիգմոր» ԲԿ–ում, որտեղից սակայն որևէ տեղեկություն չտրամադրեցին փոքրիկի առողջական վիճակի մասին` հղում անելով բժշկական գաղտնիքին։

Հիշեցնենք, որ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը` 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխաների հետ գնացել էր Գյումրի` մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը` 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխաների հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում բախվել են «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ կան զnհեր․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են:

  • Կիսվել: