չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը մեկ շաբաթում նավթի արտահանումից վաստակել է ռեկորդային 2,76 մլրդ դոլար. Bloomberg

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը մեկ շաբաթում նավթի արտահանումից վաստակել է ռեկորդային 2,76 մլրդ դոլար. Bloomberg

Ընդհանուր առմամբ` անցած շաբաթվա ընթացքում 37 լցանավով ռուսական նավահանգիստներից դուրս է բերվել 26,93 մլն բարել նավթ՝ մեկ շաբաթ առաջ 31 նավի 21,87 մլն բարել նավթի դիմաց: Մատակարարումների արժեքն աճել է մոտ 430 մլն դոլարով, գրում է Bloomberg-ը։

Միևնույն ժամանակ, միջին չորս շաբաթվա ընթացքում մինչև հոկտեմբերի 25-ը ռուսական նավթի ծովային արտահանումը կրճատվել է օրական մինչև 3,55 մլն բարել՝ 30 հազար բարելով պակաս, քան հոկտեմբերի 18-ի ժամանակահատվածում:

Պարբերականը նաև նշում է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների ինտենսիվության նվազումը կարող է թույլ տալ Ռուսաստանին ավելացնել նավթի վերամշակումը երկրի ներսում: Եթե վնասված ձեռնարկությունները վերականգնեն աշխատանքը, առաջիկա շաբաթներին արտահանման համար հասանելի հումքի ծավալը կարող է կրճատվել` գրում է գործակալությունը:

Ռուսական նավթի խոշորագույն գնորդները շարունակում են մնալ Չինաստանը, Հնդկաստանը և Ասիայի երկրները։ Սակայն, ըստ Bloomberg-ի, հնդիկ գնորդները կարող են կրճատել գնումները ծովային փոխադրումների բարձր ծախսերի և Մերձավոր Արևելքից ավելի էժան այլընտրանքների ի հայտ գալու ֆոնին:

  • Կիսվել: