շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայում 17 ֆեմինիստ կանանց մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրքիայում 17 ֆեմինիստ կանանց մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրքիայում 2-7 տարվա ազատազրկում է սպառնում 17 կանանց, որոնք այս տարվա մարտի 8-ին մասնակցել էին Ստամբուլի կենտրոնական փողոցներում կազմակերպված ֆեմինիստական երթին, գրում է ermenihaber.am-ը:

Նրանք մեղադրվում են «Թուրքիայի նախագահին վիրավորելու», «անօրինական հավաքներ և երթեր կազմակերպելու» մեջ։

Այս պահին մեղադրյալները դատարանի թույլտվությամբ պայմանականորեն ազատ են արձակվել։

Նշենք, որ Թուրքիայի ֆեմինիստական կառույցների և ոստիկանների միջև ամեն տարի բախումներ են տեղի ունենում։

 

  • Կիսվել: