շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայից Հունգարիա բնական գազի փոխադրումը կսկսվի ապրիլի 1-ից

Թուրքիայից Հունգարիա բնական գազի փոխադրումը կսկսվի ապրիլի 1-ից

2024 թվականի ապրիլի 1-ը «պատմական օր» կլինի թուրք-հունգարական էներգետիկ համագործակցության մեջ, քանի որ սկսվելու է բնական գազի փոխադրումը Թուրքիայից Հունգարիա, գրում է ermenihaber.am-ը:

Այս մասին հայտնել է Հունգարայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:


Պայմանագրի համաձայն՝ առաջիկա ամիսներին Հունգարիա կհասնի 275 մլն խմ բնական գազ՝ Հունգարիան դարձնելով Թուրքիայից բնական գազ արտահանող առաջին ոչ հարևան երկիրը։

«Մենք նաև ամրապնդում ենք մեր համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, քանի որ Թուրքիայի նոր ատոմակայանը, որը շուտով կգործարկվի, կկառուցվի նույն տեխնոլոգիայով, ինչ նոր Պակսի ատոմակայան։ Այսպիսով, Թուրքիայում շինարարության ընթացքում ձեռք բերված փորձը նույնպես կօգնի մեզ»,-գրել է Սիյարտոն սոցցանցի իր էջում։

Նախարարը նաև նշել է, որ թուրք փորձագետները կօգնեն իրենց հունգարացի գործընկերներին սարքերի տեխնիկական զննման հարցում։

Ըստ Պետեր Սիյարտոյի՝ Թուրքիան կարևոր դեր է խաղացել Հունգարայի Էներգամատակարարման անվտանգության ապահովման գործում, մինչ այժմ այն եղել է որպես տարանցիկ ուղի, իսկ հիմա նաև ռեսուրսային երկիր:

  • Կիսվել: