շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատարի հետ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատարի հետ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար Բրեդ Քուփերի հետ։

Ըստ թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Հավելենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Իրանի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին։

  • Կիսվել: