ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորի թեկնածուների ցուցակի պատճառով

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորի թեկնածուների ցուցակի պատճառով

Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի 14-ի ընտրություններում պատգամավորության թեկնածուների միասնական ցուցակի կազմման ընթացքում, գործին խառնվել են «Ժողովրդական դաշինքի» նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի թիկնապահները, երկուշաբթի գրել է Star թերթը:

Թուրքիայի ընդհանուր ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները կիրակի օրը բարձրագույն ընտրական հանձնաժողով են ներկայացրել թեկնածուների վերջնական ցուցակները: Ավելի վաղ Hürriyet թերթը հայտնել է, որ ընդդիմադիր դաշինքը կարող է ճգնաժամի բախվել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախօրեին՝ ընտրություններում դաշինքից միասնական ցուցակ կազմելու համար կուսակցությունների կողմից առաջարկվող պատգամավորների առաջադրման հարցում միասնական մոտեցման բացակայության պատճառով: Հաղորդվում է, որ Քըլըչդարօղլուն սկսել է հիասթափեցնել այն կուսակցություններին, որոնց աջակցությունը ստացել է, երբ գործը հասել է ընդհանուր ցուցակի պատրաստմանը:

«Ընդդիմադիր դաշինքում լարվածությունը հասել է իր գագաթնակետին, Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովի նիստի ժամանակ խորհրդարանական ցուցակները 4 անգամ փոխվել են վեճի պատճառով։ Թեեւ ճգնաժամը մասամբ հաղթահարվել է փոքր կուսակցությունների օգնությամբ, այս անգամ ԺՀԿ-ի անդամները, ովքեր համաձայն չէին ցուցակի հետ, ծեծկռտուք են սկսել։ Ծեծկռտուքին ստիպված են եղել միջամտել Քըլըչդարօղլուի թիկնապահները»,-նշում է թերթը։  

  • Կիսվել: