երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է շատ և քիչ բնակեցված շրջանների տվյալները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է շատ և քիչ բնակեցված շրջանների տվյալները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է Թուրքիայի ամենաշատ և ամենաքիչ բնակեցված շրջանների տվյալները, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ` Ստամբուլ նահանգի, որտեղ ապրում է երկրի բնակչության շուրջ 18․34%-ը, Էսենյուրթ շրջանը 2023-ի վերջի դրությամբ 978․000-ը գերազանցող բնակչությամբ շարունակում է մնալ Թուրքիայի ամենաբնակեցված շրջանը։

Այս ցուցանիշով Էսենյուրթը գերազանցել է 57 շրջանների բնակչությանը։ Էսենյութին հաջորդում է Գազիանթեփ նահանգի Շահինբեյ շրջանը՝ 939․000 բնակչությամբ, իսկ երրորդ տեղում Անկարա նահանգի Չանքարա շրջանն է՝ բնակչության 937․000 թվաքանակով։

Ամենաշատ բնակեցված շրջանների հետ մեկտեղ հրապարակվել են նաև ամենաքիչ բնակեցված շրջանների տվյալները։

Ամենաքիչ բնակեցված շրջանների թվում 1-ին տեղում Քոնիա նահանգի Յալըհույուք շրջանն է՝ 1854 բնակչությամբ, որին հաջորդում է Աֆյոնքարահիսար նահանգի Քըզըլորեն շրջանը` 2107 բնակչությամբ։ Իսկ Թուրքիայի ողջ բնակչությունը 2023 թվականի դրությամբ կազմել է 85 մլն 372․000, որից 42․734071-ը (50.06%) կազմում են տղամարդիկ, իսկ 42․638306-ը՝ (49.94) կանայք։

 

  • Կիսվել: