երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի սևծովյան ափին հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել. կա 6 զոհ

Թուրքիայի սևծովյան ափին հորդառատ անձրևները սողանքների պատճառ են դարձել. կա 6 զոհ

Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան, ևս երկուսն անհայտ կորած են, գրում են տեղական լրատվամիջոցները:

Մասնավորապես, տեղատարափ անձրևները հարվածել են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե նահանգին. վնասվել են թեյի տնկարկները, որոնցով հայտնի են այս վայրերը։ 

Երկրի այս հատվածում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության:

  • Կիսվել: