երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գիշերը Գագիկ Ծառուկյանին  ՔԿ-ից տարել են դատարան

Գիշերը Գագիկ Ծառուկյանին ՔԿ-ից տարել են դատարան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան 5 ժամ Քննչական կոմիտեում մնալուց հետո, դուրս եկավ այնտեղից։ Հավաքվածները նրան դիմավորեցին ծափերով։
 
«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա»,–ասաց նա հավաքվածներին։ Մարդիկ սկսեցին վանկարկել. «Քո կողքին ենք, Ծառուկյան»։

ԲՀԿ առաջնորդին տեղափոխեցին դատարան, որտեղ կքննեն նրա խափանման միջոցը։ Ըսռ տվյալների` դատավորը Մասիսի Մելքոնյանն է լինելու։
 
Գագիկ Ծառուկյանի` Քննչական կոմիտեից դուրս գալուց կարճ ժամանակ առաջ կոմիտե էին տեղափոխել Ծառուկյանին պատկանող ընկերությունների համակարգչային տեխնիկան, կրիչներ և այլ սարքեր։
 
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն այսօր ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։

  • Կիսվել: