երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ռուսաստանի հետ ասոցացվելը վնասել է «Ուժեղ Հայաստանին». «Հրապարակ»

Ռուսաստանի հետ ասոցացվելը վնասել է «Ուժեղ Հայաստանին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Ուժեղ Հայաստանում» վստահ են, որ իրենց վնասել է Ռուսաստանի հետ ասոցացվելը. հակառուսական տրամադրությունները տարածվել են նաև իրենց վրա և ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ապրիլի 1-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունն էլ է իրենց մեծապես վնասել: Պուտինն ասել էր. «Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն… Մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական կուսակցությունները, գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին` ընտրությունների ընթացքում»։

Ըստ հարցումների, մինչ Պուտինի այդ հայտարարությունը մեր հանրության ընդամենը 13 տոկոսն էր Ռուսաստանի հետ կապում Սամվել Կարապետյանին, իսկ հայտարարությունից հետո` մոտ 55 տոկոսը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: