չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները կհանդիպեն․ Չավուշօղլու

Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունները կհանդիպեն․ Չավուշօղլու

Առաջիկա օրերին կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կոնտակտային խմբի՝ հումանիտար հարցերի շուրջ հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկած մարդասիրական հարցերով կոնտակտային խումբ կա՝ ՄԱԿ-ը, Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան: Մենք նախատեսում ենք առաջիկա օրերին տեխնիկական մակարդակով հանդիպում կազմակերպել»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։

  • Կիսվել: