հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակով

Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակով

Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը (EUAA) հրապարակել է ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած երկրների դիմումների տվյալները, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ապաստանի դիմումները 2023-ին ավելացել է 18%-ով՝ հասնելով 1․14 միլիոնի։ Այս ցուցանիշը 2015-2016-ի միգրանտների ճգնաժամից հետո հասել է ամենաբարձր մակարդակի։

Գործակալության հրապարակած տվյալներում կան նաև Թուրքիայի քաղաքացիների դիմումներն ու հարցումները և նշվում է, որ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 82%-ով։

ԵՄ-ին ապաստանի հայցով դիմած ամենամեծ խումբը կազմել են սիրիացիները` 181․000, երկրորդ տեղում աֆղաններն են՝ 114․000, իսկ երրորդ տեղում թուրքերը։

Նշվում է, որ երկրների ցանկում Գերմանիան կրկին դարձել է ԵՄ-ում ապաստան հայցող փախստականների առաջատար ուղղությունը՝ ստանալով բոլոր դիմումների գրեթե ⅓-ը։

 

  • Կիսվել: