շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքել է Սիրիայում ԱՄՆ դիտակետին հարված հասցնելու մասին լուրերը

Թուրքիայի ՊՆ-ն հերքել է Սիրիայում ԱՄՆ դիտակետին հարված հասցնելու մասին լուրերը

Թուրքական բանակը Իրաքում եւ Սիրիայում օդային գործողությունների ընթացքում ոչնչացրել է 326 ահաբեկչի։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը։

«Ճանկ-թուր» գործողության արդյունքում մինչ օրս ոչնչացվել է 326 ահաբեկիչ, ահաբեկիչներին պատժելու օպերացիան շարունակվում է օդից՝ ցամաքային կրակային աջակցությամբ»,- ասել է նախարարը։

Աքարը հերքել է տեղեկություններն այն մասին, որ թուրքական բանակը հարձակվել է Սիրիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ դիտակետի վրա։ «Դաշնակից ուժերին կամ քաղաքացիական թիրախներին հարվածների մասին խոսք լինել չի կարող»,- հավելել է Աքարը։

Նոյեմբերի 20-ին իրականացվել է «Ճանկ-թուր» օպերացիան՝ ներգրավելով ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։ Ցամաքային, օդային աջակցությունը տրամադրվել է հրետանու միջոցով։ Հարվածները հասցվել են Թուրքիայում արգելված  Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի օբյեկտներին։

  • Կիսվել: