Թուրքիայի ՊՆ Աքարը և ԱԳՆ Չավուշօղլուն այս պահին պաշտոնական այցով Բաքվում են
Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը և ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն այս պահին պաշտոնական այցով Բաքվում են: Նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի տելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն մի քանի օր առաջ Բաքվում հայտնել էր, որ շուտով Ադրբեջան կմեկնի նաև Հուլուսի Աքարը: