երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում կայանալիք ժողովին

Թուրքիայի պաշտպանության նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում կայանալիք ժողովին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 16-17-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների ժողովին, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ ժողովը տեղի է ունենում ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում:

Նախատեսվում է, որ Աքարն առանձին հանդիպումներ կունենա մի շարք երկրների պաշտպանության նախարարների հետ: Ժողովը բաղկացած է լինելու մի քանի նիստից, որից մեկը նվիրված կլինի ռուս-ուկրաինական լարվածությանը:

 

  • Կիսվել: