չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար բանագնացին

Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար բանագնացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, տեղեկացնում է Թուրիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջը:

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց ուղիղ բանակցելու համար երկուստեք բանագնացներ նշանակելու որոշման մասին: Այնուհետև հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմի բանակցողն է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում:

  • Կիսվել: