ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռների համար

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռների համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ երկրի օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռների համար փակելու որոշում է կայացվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա հայտնել է, որ այս հարցը քննարկել են երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը։

՛՛Այսինքն՝ մենք գործընթացը երկխոսության միջոցով ենք վարում՝ ինչպես Մոնտրյոյի կոնվենցիայի, այնպես էլ այլ հարցերի շուրջ՛՛,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ թռիչքների թույլտվությունն ավարտվել է ապրիլին. Թուրքիան նախկինում երեք ամսով թույլտվություն էր տալիս։

Իր հերթին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լայնածավալ գործողություն է սկսվել այն բանից հետո, երբ նախօրեին Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության գոտում հակատանկային զինատեսակներով գրոհի է ենթարկվել ոստիկանության անցակետը, որի հետեւանքով զոհվել է հատուկ նշանակության ոստիկան Այթաչ Ալթունորսը։ Նշվում է նաեւ, որ ՌՕՈւ-ի որոշ բազաների տարածքում էլ կրակ է բացվել:

  • Կիսվել: