հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի օդուժը նորից հրթիռակոծել է Իրաքի հյուսիսը

Թուրքիայի օդուժը նորից հրթիռակոծել է Իրաքի հյուսիսը

Թուրքիայի զինված ուժերը շարունակում են հրթիռակոծել Իրաքի հյուսիսում գտնվող Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիտսանի բանվորական կուսացկության» (ՔԲԿ-PKK) զինյալների հենակետերը, գրում է ermenihaber-ը:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հերթական օպերացիայի ընթացքում ռմբակոծվելէ Բասյան, Գարա, Մեթին Ավասին, Հաքուրք, Քանդիլ շրջանները, ոչնչացվել է շուրջ 19 թիրախ այդ թվում ապաստարաններ։ Սպանվել են մեծ թվով քուրդ զինյալներ։

Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի՝ հենց Հյուսիսային Իրաքում է գտնվում ՔԲԿ-ի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։

 

  • Կիսվել: