երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում․ Bloomberg

Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում․ Bloomberg

Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը նշանակվել է երկրի արտաքին գործերի նախարար։ Նա թուրքական հետախուզությունը գլխավորել է 2010 թվականից։

Bloomberg-ը գրել է, որ Ֆիդանը, ամենայն հավանականությամբ, կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ուղղությամբ։ Գործակալության տվյալով՝ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում Ֆիդանն արդեն ոչ պաշտոնական բանակցություններ է վարել Եգիպտոսի, Իսրայելի, ԱՄԷ-ի, Իրաքի և Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ Անկարայի հարաբերությունների բարելավման նպատակով:

Ըստ գործակալության՝ Անկարայի ռազմավարական նապատակը տարածաշրջանային հակամարտությունների հարթեցումն է և օտարերկրյա ներդրումների ներգրավումը, որոնք անհրաժեշտ են Թուրքիային տնտեսական խնդիրների ֆոնին։

Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նոր ղեկավարի պաշտոնում էլ նշանակվել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նախագահի խոսնակի և խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականից:

  • Կիսվել: