Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարն առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ. քննարկվել է նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ կողմերըր քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, պաշտպանական համագործակցությանը, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Բացի այդ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հաղորդվում է նաև, որ հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ տարի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ստեղծել են Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմներ՝ Ֆիդանը նշել է, որ մեխանիզմի նպատակն է՝ լուծել չլուծված խնդիրները և ուսումնասիրել ավելի խորը համագործակցության հնարավորությունները։
Իր հերթին Բլիքենը բարձր է գնաատել երկկողմ հարաբերությունները՝ ասելով. ՛՛ԱՄՆ-ն ու Թուրքիան միասին շատ բան են անում ամենակարևոր, կենսական հարցերի շուրջ՛՛: