չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Թուրքիայի նախագահը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում

Թուրքիայի նախագահը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կգտնվի Թեհրանում, որտեղ կհանդիպի Իրանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է Hurriyet-ը: Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը  տեղի է  ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով։

Երկու երկրների նախագահների նախագահությամբ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։

Խորհրդի նիստում կքննարկվեն թուրք-իրանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված քայլերը։

  • Կիսվել: