շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թուրքիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին

Թուրքիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հանդիպումն անցել է մամուլի համար դռնփակ ռեժիմով:

Իր հերթին Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը հանդիպման մասին նշել է.

«Քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- գրում է ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ Օվերչուկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիները բացելու եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմի համանախագահն է։

  • Կիսվել: