Թուրքիայի նախագահն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է համազգային հանրաքվեի դնել երկրի սահմանադրությամբ կանանց հիջաբ կրելու իրավունքի ամրագրման հարցը։
«Եկեք այս հարցը դնենք հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի», – ասել է Էրդողանը` շաբաթ օրը մեկնաբանելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությունը՝ համապատասխան օրինագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։ Այս մասին Էրդողանը հայտարարել է հարավարևելյան Մալաթիա քաղաքում ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Էրդողանն առաջարկել էր փոփոխություններ պատրաստել հիմնական օրենքում՝ ապահովելով կանանց՝ մուսուլմանական հագուստ կրելու իրավունքը։



