89.81 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 52.72, Քըլըչդարօղլուն՝ 47.28 տոկոսը
Թուրքիայում այսօր անցկացված նախագահի ընտրության քվեաթերթիկների 89.81 տոկոս հաշվարկից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.72 տոկոսը։
Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 47.28 տոկոսի աջակցությունը։
Կիրակի օրը Թուրքիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ընտրատեղամասերը բաց են եղել տեղական ժամանակով ժամը 08.00-ից մինչև 17.00-ը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են հանրապետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Տվյալները պարբերաբար փոխվում են։