չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիայի մշակութային էքսպանսիան շարունակվում է Աֆրիկայում

Թուրքիայի մշակութային էքսպանսիան շարունակվում է Աֆրիկայում

Թուրքիայի կողմից Սոմալիում իրականացվող բազմաթիվ կրթական, մշակութային, հասարակական նախագծերի շրջանակներում այսուհետև թուրքերեն լեզուն մայրաքաղաք Մոգադիշոյի դպրոցներում կներառվի ընտրովի առարկաների ցանկում, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության մակարդակը մշակութային և կրթական ոլորտներում աճել է» : Նշվում է, որ թուրքերնը որպես պարտադիր առարկա դասավանդվում է այդ երկրի 3 մանկատներում:

Վերջին տարիներին, քանի որ Սոմալիի և Թուրքիայի միջև հարաբերությունները առաջ են շարժվել և աճել են սոցիալական և մշակութային փոխհարաբերությունները, թուրքերենը դարձել է այն լեզուն, որը ժողովուրդն ամենից շատ է պահանջում:

Թուրքերենի դասավանդման գործընթացն իրականացվում է Թուրքիայի մշակույթի նախարարության և Յունուս Էմրեի անվան թուրքական ինստիտուտի աջակցությամբ:

 

  • Կիսվել: