Թուրքիայի MİT-ի ղեկավարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի բանակցային խմբի ղեկավար Խալիլ ալ-Հայյայի գլխավորած պատվիրակության հետ, գրում է ermenihaber.am-ը:
«ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը «Գազայի հրադադարի համաձայնագրի» շրջանակներում հրադադար հաստատելու ու այդ գործընթացին հետևելու համար շնորհակալություն է հայտնել Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միջնորդության և երաշխավորության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հրադադարի գործընթացը և առկա խնդիրների հաղթահարման համար ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը։ Խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև հրադադարի պլանի հաջորդ փուլերի իրականացման ուղիների վերաբերյալ։ Բացի այդ քնարկվել են նաև Գազային տրամադրվող հումանիտար օգնության վերաբերյալ հարցեր։


