ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 գնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է. Փրայս

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 գնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերման մասին տեղեկություններին:

«Մենք տեսել ենք Թուրքիա Ս-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումների մասին հաղորդումները, որոնք առաջին անգամ հայտնվեցին ՏԱՍՍ-ում, սակայն տեղյակ չենք այդ հարցում նոր զարգացումներից։ Թուրքիայի կողմից Ս-400 գնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է, մենք ցանկանում ենք թուրքական կառավարության հետ քննարկել նրանց պաշտպանական գնումների ծրագրերը։

Բայց տեսակետը, որը հետևողականորեն ընդգծում ենք բոլոր ուղղություններով, այն է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան և չարդարացված պատերազմն այսօր ավելի քան կենսական է դարձնում Ռուսաստանի պաշտպանական հատվածի հետ գործարքներից խուսափելը: Այդ պետություններին սպասում են պատժամիջոցներ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Փրայսը:

  • Կիսվել: