ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի կենտրոնում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտ 1 մլն 65 հազար բնակչություն ունեցող Գազիանթեփ քաղաքից 52 կմ հյուսիս-արևմուտք, եւ մոտ 376 հազար բնակչություն ունեցող Քահրամանմարաշ քաղաքից 24 կմ հարավ-արևելք:

  • Կիսվել: