շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել

Թուրքիայի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել

Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրջանը Էրդողանին խնդրել է ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից՝ իր և իր ընտանիքի վրա ճնշումների պատճառով:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա իր թվիթերյան էջում գրել է. «Վերջին օրերին իմ և իմ ընտանիքի հասցեին միտումնավոր և իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ են տարածվել, որոնք քայքայում են վստահությունը մեր բանկի նկատմամբ։ Ինձ և մեր բանկին մեղադրող անհիմն լուրերն անընդունելի են: Ես կօգտագործեմ իմ օրինական իրավունքները հանցագործների դեմ»։

ԿԲ ղեկավարը նախկինում հայտնվել էր սոցիալական ցանցերում քննադատության և ծաղրի թիրախում այն ​​բանից հետո, երբ բողոքում էր Ստամբուլում անշարժ գույքի վարձակալության բարձր գներից։

  • Կիսվել: