ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին երկրի ընտրություններին միջամտելու մեջ

Թուրքիայի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին երկրի ընտրություններին միջամտելու մեջ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկրի նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Սոյլուն նշել է. «ԱՄՆ պլանները (ընտրություններին միջամտելու) ակտիվանում են։ Այդ իսկ պատճառով արեւմտյան մամուլը ԱՄՆ-ի ծրագիրն իրականացնելու համար շահարկում է Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները»։
Թուրք քաղաքական գործիչը խոստովանել է.

«Արևմուտքը ներթափանցեց մեր համակարգ 1960-ից հետո, բայց Էրդողանը վերացրեց այս բոլոր արևմտյան ներթափանցումները»:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նաեւ մեղադրել է Արեւմուտքին Թուրքիայից ավելի քան մեկ դար «վրեժ լուծելու» մեջ՝ արեւմտյան աշխարհաքաղաքական նախապատվությունները չընդունելու համար։

  • Կիսվել: