երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիայի հզորացումը նշանակում է ՆԱՏՕ-ի հզորացում․ Հուլուսի Աքար

Թուրքիայի հզորացումը նշանակում է ՆԱՏՕ-ի հզորացում․ Հուլուսի Աքար

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Թուրքիայի օրակարգային հարցերին, հայտնում է Ermenihaber.am-ը։

Աքարը նախ խոսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման և մոդերնիզացման մասին:

«Թուրքիայի հզորացումը, F-16-երի, նավատորմերի արդիականացումը ոչ միայն Թուրքիայի, այլ միաժամանակ ՆԱՏՕ-ի ուժն է: Այս ծրագիրը բացատրվում է որպես ոչ միայն Թուրքիա-ԱՄՆ, այլ նաև ՆԱՏՕ-ի խնդիր: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա օրերին այս գործը դրական հանգուցալուծում կունենա»:

Բացի F-16-երից, խոսել է նաև եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռք բերման մասին, նշելով, որ այդ հարցում ևս խնդիրներ կան, սակայն ոչ անլուծելի:

«Որպես Թուրքիա մենք ասում ենք. «Ցանկանում ենք գնել F-16 և F-35, սակայն դուք միակը չեք»: Այս հարցը լինում է թող լինի, եթե չլինի էլ շատ, ընտրություն կա: Դրանցից մեկն էլ Eurofighter-ն է: Իտալիան և Մեծ Բրիտանիան ասում են. «այո», Գերմանիան մի շարք վերապահումներ ունի, սակայն չլուծվող բաներ չեն»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: