կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայի հարավում ուժգին փոթորիկ է գրանցվել (տեսանյութ)

Թուրքիայի հարավում ուժգին փոթորիկ է գրանցվել (տեսանյութ)

Փետրվարի 20-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում ուժգին անձրևին զուգահեռ փոթորիկ է եղել, գրում է ermenihaber.am-ը:

Հիմնականում տուժել է Սարըբյուք թաղամասը: Ընդհանուր առմամբ փոթորիկը շուրջ 40 ծառ է արմատախիլ արել:

Թուրքական մեդիայում նշվում է, որ վերջին օրերին Թուրքիայում ուժգին փոթորիկների հետևանքով մի շարք շրջաններ շարունակում են տուժել: Քաղաքացիներից ոմանք փոթորիկը ֆիքսել են իրենց բջջային հեռախոսներով:

 

  • Կիսվել: