չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թուրքիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

Թուրքիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրեմի հետ, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Ֆիդանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Սուրբ Ղուրանը պղծելու արշավը շարունակելու անթույլատրելիության վրա։

Նա ընդգծել է խոսքի ազատության քողի տակ ՛՛այդ զազրելի գործողությունները շարունակելու անթույլատրելիությունը՛՛։ Թուրքիայի արտգործնախարարն իր ակնկալիքներն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, այն է՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել կանխելու Ղուրանը պղծելու փորձերը, ինչը բուռն արձագանք է առաջացրել իսլամական աշխարհում։

Բացի այդ՝ կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։

 
 

 

  • Կիսվել: