շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի ու Ուկրաինայի հարցը

Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի ու Ուկրաինայի հարցը

Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը ռուս-թուրքական հարաբերություններից բացի քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանությանն առչնվող հարցեր:

Ermenhaber-ի փոխանցմամբ՝ Աքարը, փոխանցելով Էրդողանի խոսքերը, ընդգծել է Ուկրաինայում հրադադար հաստատելու անհրաժեշտությունը տարածաշրջանում կայունություն և հանգստություն ապահովելու համար: Ըստ Աքարի՝ հրադադարի հարցում կա ընդհանուր կոնսենսուս, ինչը թուրքական կողմը գոհունակությամբ է ընդունում:

Աքարը նաև կարևորել է ուկրաինական հացահատիկի միջանցքի նշանակությունը:

Խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևորել է երկրի հյուսիսում Սիրիայի քրդական ուժերի չեզոքացման անհրաժեշտությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր: Ըստ Աքարի՝ առաջնահերթություն է նաև Սիրիայի տարածքով անցնող և Արևելքը Միջերկրական ծովին կապող ճանապարհի անխոչընդոտ լինելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: