երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի և Կոսովոյի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Թուրքիայի և Կոսովոյի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Կոսովոյի Պաշտպանության նախարար Էյուփ Մակեդոնչիին Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով՝ պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Թուրքիայում, գրում է ermenihaber.am-ը:

Աղբյուրի նշմամբ, նախախարները երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են Թուրքիայի և Կոսովոյի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգային հարցերը և երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ամրապնդումը։

Նշվում է, որ Թուրքիայի և Կոսովոյի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդելու համար կնքվել է ռազմական շրջանակային համաձայնագիր։

 

  • Կիսվել: